Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին Հերացի փողոցը փակած ցուցարարներին


10:06 , 25 փետրվար, 2021

Yerkir.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ Երևանի Հերացի փողոցը փակած որոշ ցուցարարների ոստիկանները բերման ենթարկեցին:

Կարմիրբերետավորների թիվը մի քանի անգամ ավելին էր, քան ցուցարարների թիվը։

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ փակ պահեցին Հերացի փողոցը։

Նշենք, որ այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում՝ քաղաքացիները փակում են փողոցները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում․