Ոստիկանությունը բերման ենթարկեց խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին


10:48 , 25 փետրվար, 2021

Hraparak.am-ը գրում է.

Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն էին նախաձեռնել, փակում էին Երևանի մի շարք փողոցներ։

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները սկսեցին բարձրախոսով հայտարարել, որ այդ գործողությունները չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից եւ հորդորեցին բացել ճանապարհը: 

Այդ ընթացքում բերման ենթարկվեցին մի շարք ակցիայի մասնակիցներ։