News.am-ը գրում է.
Երևանում մեկնարկում է սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը և Լևոն Ջուլֆալակյանը, աշխարհի և Եվրոպաի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանը, առաջատար մասնագետ Արշալույս Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի և քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մասնագետ, ՀՄՖ փոխնախագահ Շուշանիկ Հարությունյանը, հայտնում են մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: