Ատում եմ իմ Հայրենիքը կործանման տարած մարդկային տականքին, հազարավոր հերոսներին մսաղաց ուղարկած վիժվածքին, Արցախը թշնամուն վաճառած և այդ թշնամու կոշիկը լիզող սողունին. Ղազինյան


02:47 , 24 փետրվար, 2021
Ես երբեք ոչ մեկին չեմ ատել՝ համարելով ատելությունը թույլ մարդուն բնորոշ զգացմունք:
Սակայն վերջերս ինձ հաճախ բռնում այն մտքի վրա, որ ատում եմ . . .
Ատում եմ ստորաքարշությունը, անինքնասիրությունը, անբարոյականությունը, ճղճիմությունը, զազրախոսությունն ու պոռոտախոսությունը:
Ատում եմ իմ Հայրենիքը կործանման տարած մարդկային տականքին, հազարավոր հերոսներին մսաղաց ուղարկած վիժվածքին, Արցախը թշնամուն վաճառած և այդ թշնամու կոշիկը լիզող սողունին . . .
Բայց ես ուժեղ եմ, ի զորու եմ հաղթահարել այդ մարդկային թուլությունը . . .չեմ ատի, կգործեմ առավելագույնս սթափ, սառը, հաշվարկված՝ օրենքի և իրավունքի շրջանակներում:
Դա է պահանջում պետական շահը, իսկ պետական շահին ստորադասվում են մնացած բոլոր շահերն ու զգացմունքները ...