Ոստիկանությունն արձագանքել է ոստիկանների գործողությունների հետևանքով բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ոտքը կոտրվելու լուրին


17:06 , 23 փետրվար, 2021
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե ընդդմիության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիներից մեկի ոտքը:

«Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։ Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն»։