«Արցախում տեղ չունես»․ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին վռնդել են Ստեփանակերտից


16:17 , 22 փետրվար, 2021

Yerkir.am-ը գրում է.

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները Ստեփանակերտում դիմավորեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության անդամներին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում ապազգային դաստիարակության խորհրդանիշ դարձած փոխնախարար Ժաննա Անդրեսայանին:

Փոխնախարարը խուճապահար տեղավորվեց ծառայողական ավտոմեքենայում՝ չպատասխանելով երիտասարդների՝ Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարելու մասին հարցերին: