Ադրբեջանը ավտոճանապարհ է կառուցում դեպի Շուշի


13:09 , 22 փետրվար, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանը կառուցում է ավտոճանապարհ դեպի Շուշի։ Այն պատրաստ կլինի այս տարվա օգոստոսին։ Ըստ էության, Բաքուն սկսել է Շուշին իր մյուս տարածքներին ինտեգրելու գործընթացը։ Հետաքրքրական է այն, որ ճանապարհի կառուցումը վստահվել է թուրքական երկու ընկերությունների։ Նշենք, որ ներկայումս Շուշի ադրբեջանական կողմը կարող է հասնել միայն գրունտային ճանապարհով։