Դատարանը ոչ օրինաչափ ճանաչեց Նարեկ Մալյանի ձերբակալումը. նա ազատ արձակվեց


15:46 , 21 փետրվար, 2021

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը, սակայն մինչ այդ նա ձերբակալվել էր։