Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են արել Բայդենի վարչակազմին աջակցել Հայաստանին և Արցախին


15:40 , 20 փետրվար, 2021

Aravot.am-ը գրում է.

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են արել Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության ուղղությամբ: Կոնգրեսականները, մասնավորապես, կոչ են արել աջակցել Արցախի ժողովրդին վերակառուցել իրենց համայնքները և նոր կյանք սկսել, ուղիներ փնտրել Արցախի հարցի երկարաժամկետ կարգավորման համար՝ հիմնված ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրանց դերը՝ որպես օրինական բանակցող կողմ, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը, այդ թվում օգնել տեղահանվածներին: Նամակի հեղինակները նաև կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: