Բերման է ենթարկվել ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը


14:56 , 20 փետրվար, 2021

Panorama.am-ը գրում է.

Ոստիկանները Ազատության հրապարակից բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին:

Շարժման անդամներից Աննա Հակոբյանը լրագրողներին ասաց, որ որ ոստիկանները  մեկնաբանել են՝  Ռ. Մելքոնյանին բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար, սակայն այդ պահանջի մեջ որևէ օրինական հիմք չկա։