Նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց աճյուններ։
«Եղանակային վատ պայմանների պատճառով այսօր նույնպես որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ Ամենայն հավանականությամբ, դրանք կվերսկսվեն հաջորդ շաբաթվանից, երբ եղանակը կբարելավվի», - նշել է Թադեւոսյանը։
Որոնողական աշխատանքները չեն անցկացվում արդեն հինգ օր։
Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1485 աճյուն։ Գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։