27-ամյա տղամարդը փորձել է թունավորել արքայազն Ջորջին


21:00 , 20 փետրվար, 2021

27-ամյա Սահայբ Աբուն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ծրագրել է ահաբեկչական հարձակում իրականացնել և այդ պատճառով գնել է 46 սմ երկարությամբ սուր: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել և այժմ Օլդ Բեյլիում ընթանում է տվյալ գործով դատաքննությունը:

Ոստիկանության աշխատակիցները դատարանին հայտնել են, որ Աբուն իրենց պատմել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջին և արքայական ընտանիքի մյուսն անդամներին սպանելու իր ծրագրերի մասին: Այս կապակցությամբ տղամարդը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման:

Նախորդ տարի դատարանին ներկայացված ձայնագրության մեջ Աբուն նշել է իր պլանների մասին: Իմանալով, որ փոքրիկ արքայազն Ջորջը սիրում է պաղպաղակ, պարզելով, թե որտեղից են հաճախ պաղպաղակ գնում երեխայի համար, Աբուն նախատեսել է թունավորել պաղպաղակները:

Տղամարդը ձերբակալվել էր նախորդ տարվա հուլիսի 9-ին: