Քարաթափում Մեղրիի լեռնանցքում․ ճանապարհահատվածը միակողմանի փակ է (Video)


12:11 , 20 փետրվար, 2021

Փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։

Կատարվում են մաքրման աշխատանքներ։

Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն։