Թեհրանը մտադիր է մշտական դարձնել իր ներկայությունը ԵԱՏՄ-ում. Ռոհանի


15:39 , 19 փետրվար, 2021

Yerkir.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «իր ներկայությունը ԵԱՏՄ-ում դարձնել մշտական». հայտնում է IRNA- ն:

«Այսպիսի միություններին անդամակցությունը շատ կարևոր է»,- ասել է Ռոհանին՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն արտահանման հարցում աջակցում է Իրանին:

Իրանի նախագահը շեշտել է, որ, ԵԱՏՄ-ին անդամակցելով, Թեհրանը կկարողանա ապահովել ակտիվ ներկայություն տարածաշրջանում և դրանից դուրս։