Մահացել է դերասան Անդրեյ Մյագկովը


12:31 , 18 փետրվար, 2021

Sputnik Armenia-ն գրում է.

Նախնական տվյալներով՝ դերասանի մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է եղել։ Դերասանը 83 տարեկան էր։

Կյանքի 83-րդ տարում վախճանվել Է ռուս դերասան Անդրեյ Մյագկովը: Այս մասին հայտնել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։

Դերասանը մահացել է Մոսկվայում: Նախնական տվյալներով՝ դերասանի մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է եղել։ Նրան տանը գտել է կինը։

Մյագկովը հայտնի է դարձել ռեժիսոր Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը» և «Ծառայողական սիրավեպ» կինոնկարներում խաղացած իր դերերով:

Նրան լավ են ճանաչում նաև հայ կինոսիրողները։