Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին գործուղում է Արցախ. սպասվում է Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում


16:02 , 17 փետրվար, 2021

Aysor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

Ըստ այդ որոշման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-19-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բադասյանը Նիկոլ Փաշինյանին կներկայացնի Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: