Շիրակի մարզպետարանի շենքում գտնվող վարչապետին հսկում է ոստիկանական շարասյունը


13:39 , 17 փետրվար, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում:

Այս պահին արդեն Փաշինյանը հանդիպում է գերիների հարազատների հետ:Հանդիպումը անց է կացվում փակ ռեժիմով:

Մենք տեղեկացանք, որ  մարզպետարանից նախապես տեղեկացրել են գերիների հարազատներին՝ ներկայանալ մեկ հոգուց ոչ ավել, եւ անվանական ցանկով նրանց ներս են հրավիրում։

Մինչ վարչապետը հանդիպում է գերիների հարազատների հետ, դրսում մարզպետարանի շենքը հսկում է ոստիկանական շարասյունը՝ ներս չթողնելով որևէ մեկի: Դրսում անհամբերությամբ սպասող հարազատներից ոմանք դժգոհում են՝ նշելով, որ միևնույն է, որևէ ակնկալիք այս հանդիպումից չունեն:

Հիշեցնենք, որ գերեվարված շիրակցի  զինծառայողների թիվը 62 էր, նրանցից տուն են վերադարձել 7-ը։