Ռուսաստանում վնասազերծվել է 19 իսլամիստ ծայրահեղական


12:33 , 17 փետրվար, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը երկրի չորս ռեգիոններում վնասազերծել է տասնինը ծայրահեղական իսլամիստի, ովքեր նախապատրաստած են եղել ահաբեկչական բռնարարքներ Հյուսիսային Կովկասում։ Այս մասին հայտնում է ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։

Ձերբակալված ծայրահեղականները պատկանում են «Աթ-Թաքֆիր վալ-Հիջրա» ահաբեկչական խմբավորմանը։ Գրոհայիններին վնասազերծման գործողությունները իրականացվել են Ղրիմում, Կարաչաեւո-Չերքեսիայում, Կրասնոդարում եւ Ռոստովում։