Հնդկական կրակող կոշիկներ. ինչպե՞ս են դրանք աշխատում և ինչի՞ համար են նաատեսված


20:30 , 17 փետրվար, 2021

Որոշ գյուտարարներ ցանկանում են ստեղծել այնպիսի բաներ, որոնք ունակ կլինեն ոչ միայն շրջապատին զարմացնելու, այլև մեծ տպավորություն գործելու։ Հնդիկ գյուտարարները վերջերս ստեղծել են ռետինե երկարաճիտ կոշիկներ, որոնք չափազանց վտանգավոր են։

Երկարաճիտ կոշիկները կարողանում են կրակել։ Համաշխարհային հասարակությանը համացանցի միջոցով վերջերս ներկայացվել են այս հայտնագործության հնարավորությունները։ Նրանք նկարահանել են տեսահոլովակ, որտեղ տղամարդը քայլում է նման կոշիկներով, ապա կանգ է առնում և սկսում կրակել։

Զենքը հուսալիորեն ամրացված է կոշիկներին, իսկ այն կրող տղամարդու մոտ առկա է հեռակառավարման վահանակ, որի օգնությամբ կատարում է կրակոցը։ Երկարաճիտ կոշիկները բավականին լավ են իրականացնում իրենց առաջադրանքը։ Շատերը կարծում էին, որ դրանք կրելը հարմարավետ չի լինի, սակայն իրականում դա այդպես չէ։

Յուրօրինակ կոշիկի հեղինակը երիտասարդ գիտնական և ինժեներ Շիյամ Շաուրազիան է։ Ըստ նրա՝ իրեն ոգեշնչել են հոլիվուդյան մարտաֆիլմերը, որոնք նա պարզապես պաշտում է։ Եվ մինչ մարդիկ պարզապես դիտում են այդ ֆիլմերը, նա մոտիվացվում է դրանցից և փորձում օգտակար լինել իր հայրենիքին՝ Հնդկաստանին։

Գիտնականը կարծում է, որ կրակել կարողացող կոշիկներն առավելապես կօգնեն սահմանապահ ծառայողներին։ Վերջին տարիներին փախստականներն ապօրինի կերպով հաճախ են փորձում հատել սահմանը, և դա մեծ խնդիր է։ Շիյամ Շաուրաիան կոշիկների մեջ տեղադրել է հատուկ սենսոր, որը ազդանշան է արձակում այն ժամանակ, երբ 20 կմ շառավղով հեռավորության վրա իրավախախտումներ են տեղի ունենում։

Կրակել հնարավոր է ոչ միայն ձեռքում պահվող հեռակառավարման վահանակով, այլև ժամացուցային մեխանիզմի օգնությամբ՝ հեռակա կարգով։ Երկարաճիտ կոշիկները լիցքավորվում են Արեգակի էներգիայից։ Դեռևս գոյություն ունի այս կոշիկի միայն մեկ նմուշ, քանի որ գիտնականն ինքն է ֆինանսավորել դրա ստեղծումը։ Ապագայում կարող են հայտնվել պետություններ, որոնք կկամենան ձեռք բերել այս կոշիկներից։