«Առավոտ». «Փաշինյանը, «իմ կետից եմ սկսում» ասելով, նկատի ուներ ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ ՀՀ ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին»․ Արման Եղոյան


11:05 , 17 փետրվար, 2021

«Աբսուրդ է իր ասածը և իրա­կանության հետ որևէ աղերս չունի: Հակաղարաբաղյան շարժման իմաստը ո՞րն էր, որ ի՞նչ: Որ Ղարաբաղի համար վա՞տ լինի, իմաս­տը ես այդտեղ չեմ տեսնում: Եթե Ար­ցախի համար վատ է, Հայաստանի հա­մար էլ է վատ»,- «Առավոտի» հետ զրույ­ցում «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն այսպես պատասխանեց եր­րորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայ­տարարությանը, որ «այն, ինչ տեղի ու­նեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ մի­այն հակաղարաբաղյան, այլ ղարաբաղցիների դեմ»:

․․․Հարցին՝ երկրորդ և երրորդ նախա­գահներն ակտիվացել են, դուք հնարա­վորություն տեսնո՞ւմ եք, որ նրանք վերադառնան իշխանության՝ հաշվի առնելով ձեր իշխանության թույլ տված սխալները, բացթողումները՝ Արման Եղոյանը պատասխանվեց. «Չգիտեմ, մարդիկ ոնց կուզեն... իմ անձնական շփումներն ասում են նրա մասին, որ հիմա նման հնարավորություն չկա: Բայց ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի: Ես չեմ ուզենա իմ անձնական շփումների հիման վրա եզրակացություն անել, լուրջ հետազոտություն է պետք: Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ մեր ժողո­վուրդը կարողանում է թացը չորից տարբերել: Եթե այստեղ հարցն ուղղա­կի քավության նոխազ գտնելն է, պրոբլեմ չի, եկեք քավության նոխազ գտ­նենք, բայց դա մեր հարցերը չի լուծելու։ Պետք է պատճառները նայել ու խոր վերլուծել։ Իսկ այդ պատճառները այս 2,5 տարվա ընթացքում չի, որ առաջացել են, ո՛չ պատերազմի նախադրյալները, ո՛չ էլ պարտության նա­խադրյալները: Թե չէ այնպես ստաց­վեց, որ այս 2,5 տարում ամեն ինչ թա՞րս գնաց, այդպես չի կարող լի­նել»:

Երբ հարցրինք, բա ի՞նչն է «դուզ» գնացել, դուք էլի նախկիններին եք մե­ղադրում, բայց մենք գիտենք՝ ով է գերագույն հրամանատարը եղել պատե­րազմի ժամանակ, իր պատասխանատ­վությունը պիտի՞ կրի, թե չէ, Եղոյանը պատասխանեց, որ հարցը մեղքի չա­փի մեջ է. «Կարելի է մեղքը բաժանել մասերի»: Իսկ թե ում է հասնում մեղքի առյուծի բաժինը՝ Եղոյանը երկար մտա­ծելուց հետո պատասխանեց. «Առյուծի բաժինն ընկնում է այն ուժերին, որոնք անկեղծ չեն ներկայացրել Արցախի հիմնախնդրի կարգավորման պրոցեսը մարդկանց: Եթե Սերժ Սարգսյանը երեկվա նույն հարցազրույցն ունենար Կազանից առաջ, Կազանից հետո, բա­ցատրեր մարդկանց... Որ ասում են՝ ոչմիթիզականություն, դա մե՞նք ենք գեներացրել, կարո՞ղ է ես եմ գեներացրել»: Ինչ վերաբերում է պատերազմ թույլ տալուն՝ Եղոյանն այսպիսի հակափաստարկ բերեց. «Սիրիայի պատե­րազմի համար կարո՞ղ է Սիրիայի ղեկավարությունն է մեղավոր, Իրաքի պա­տերազմի համար էլ Իրաքի՞ ղեկավարությունը, Լիբիայինն էլ՝ Լիբիայի՞նը, հի­մա կարո՞ղ է Կիպրոսի...:

Պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ գործիքներով, դա մի օրում չի սկսվում: Միշտ չի, որ պատերազմից խուսափել հնարավոր է, պատերազմը կարելի է հետաձգել: Այ եթե դուք հիմա հարցնեք՝ իսկ չէի՞ք կարող հետաձգել, դուք էլ հետաձգեիք: Կարող էինք՝ ինչ-որ գին էլի վճարելով դրա դիմաց՝ նշա­ձողն անընդհատ իջեցնելով այն ստա­նալիքի, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը»:

Հարցին՝ իսկ ինչու էիք իջեցնում նշաձողը, իր զրոյական կետից է սկսել Փաշինյանը բանակցությունը, թող բարձր նշաձողից սկսեր՝ Եղոյանը պա­տասխանեց. «Ոչ թե զրոյական կետից, այլ ասել է՝ իմ կետից եմ սկսում: Իմ կետ ասելով՝ ինքը նկատի ունի ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ Հայաստանի ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին: Այդ թուղթը չի փոխվում, չէ՞, մնում է նույնը»: Թե ինչո՞ւ այդ դեպ­քում չէր ասում, որ շարունակում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը՝ Եղոյանը պատասխանեց. «Որովհետև չէր շարունակում նրա քաղաքականությունը, ձգտում էր Արցախը ներգրավել՝ որպես բանակցային կողմ... Ասում էր՝ Արցախի փոխարեն չեմ բանակցի, Հայաստանի տեղը կբանակցեմ»: Իսկ թե ինչու վեր­ջում բոլորի տեղը մենակով որոշեց ու ստորագրեց՝ Եղոյանը պատասխանեց, որ հարցի պատերազմական կարգա­վորման տարբերակը եղավ, ոչ թե քաղաքական»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: