Սիրելի Սքոթ, սիրելի Զելդա: Ֆ. Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների սիրային նամակները


18:39 , 8 օգոստոս, 2013
fitzjerald and zelda
Ֆիցջերալդի հարբեցողության և Զելդայի հոգեկան հիվանդության, Սքոթի մասնագիտական վերելքների (վայրէջքների) և Զելդայի հասարակական մեկուսացման ընթացքում Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների իրար հանդեպ նվիրվածությունը տևել է ավելի քան 22 տարի: Այս երկու հմայիչ և չափազանց տաղանդավոր գրողների սիրո պատմությունը կարելի է տեսնել նրանց իսկ նամակներում, որոնք հրատարակվել են «Սիրելի Սքոթ, սիրելի Զելդա: Ֆ. Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների սիրային նամակները» գրքով՝ 333 նամակներում, որտեղ ներկայացված է Ֆիցջերալդների ամուսնության ծավալուն պատմությունը: Նամակները խմբագրել են Ֆիցջերալդի ուսանողները՝ Ջեքսոն Ռ. Բրայերը և Քեթի Վ. Բարքսը:

      1919թ. գարուն, Զելդա Սեյրից Սքոթին
     Սիրելիս, խնդրում եմ, մի ընկճվիր այդքան: Շուտով մենք կամուսնանանք, և այս միայնակ գիշերները հավիտյան կվերջանան: Եվ մինչ մենք առանձին ենք, ես սիրում եմ, սիրում եմ օրվա և գիշերվա ամեն մի րոպեն: Այս ամենից միայն ցավ եմ զգում, և չեմ կարող պատմել քեզ այդ մասին: Եթե միասին լինեինք, դու կզգայիր՝ որքան ուժեղ եմ քեզ սիրում: Դու այնքան քնքուշ ես, երբ մելամաղձոտ ես: Սիրում եմ քո այդ տխուր քնքշությունը, երբ քեզ ցավ եմ պատճառել: Դա էր պատճառներից մեկը, որ չկարողացա երբեք ներել 
zelda scott fitzgeraldինձ մեր վեճերի համար, որոնք քեզ այդքան անահանգստացրել են: Այդ թանկ, շատ թանկ փոքրիկ հուզումնալից ապրումները, երբ այդքան դժվարությամբ փորձում էի ստիպել քեզ համբուրել ու մոռանալ: Սքոթ, աշխարհում ոչինչ չկա, որ կուզեի քեզանից ու քո թանկարժեք սիրուց ավելի: Բոլոր նյութական բաները ոչինչ են: Ես չէի ցանկանա թշվառ, անգույն գոյությունս քարշ տալ միայն և ամեն ինչ կանեի քո սիրտն ինձ մոտ պահելու համար: Ես չեմ ուզում ապրել, ես նախ ուզում եմ սիրել և հետո ապրել պատահականորեն: Երբեք չմտածես այն բաների մասին, որ չես կարող տալ ինձ: Դու ինձ էիր վստահել աշխարհի ամենասիրասուն սիրտը, դա շատ հիմար արարք էր, ավելի հիմար, քան երբևէ ինչ-որ մեկն արել է: Ինչպե՞ս կարող ես միտումնավոր ապրել առանց ինձ: Եթե մահանայիր, օ՜, սիրելիս, իմ սիրելի, Սքոթ… Դա նման կլիներ կուրանալուն, ես այլևս կյանքի նպատակ չէի ունենա, կլինեի ընդամենը մի գեղեցիկ դեկորացիա: Չե՞ս կարծում, որ հենց քեզ համար եմ ստեղծված: Ինձ թվում է՝ ես քո պատվերն եմ, որ ուղարկվել եմ քեզ, որ կրես: Ուզում եմ, որ ինձ կրես ինչպես մի ժամացույց, թալիսման կամ փոքրիկ ծաղկեփունջ: Իսկ հետո, երբ մենք միայնակ կլինեինք, ուզում եմ՝ հասկանաս, որ ոչինչ չես կարող անել առանց ինձ… Ամբողջ սրտով սիրում եմ քեզ…
Շարունակությունը՝ այստեղ