Նայում ես պատերազմի մասնակիցների, գերիների, անհայտ կորածների հարազատների բողոքներին եւ ապշում դրան իշխանությունների ցինիկ արձագանքից


19:16 , 15 փետրվար, 2021
Նայում ես պատերազմի մասնակիցների, գերիների, անհայտ կորածների հարազատների բողոքներին եւ ապշում դրան իշխանությունների ցինիկ արձագանքից։
Հաստատ համոզվում ես, որ կլուբնիկը ու «Արտ լանչը» զինվորների նկատմամբ հոգատարությունից չէին, այլ առաջին հերթին բանակը քանդելու եւ երկրորդ հերթին՝ կոռուպցիայի համար է։ Որովհետեւ զինվորը սրանց համար ոչ մի արժեք չունի։
Իսկ սրանք հասկանո՞ւմ են, որ իրենք փափուկ բազկաթոռներին նստած պարգեւավճարներ են որոճում նրա շնորհիվ, որ տղաները անհայտ կորան ու զոհվեցին։ Իսկ սրանք Արցախ էին գնում միայն օրապահիկ ստանալու համար։
Իսկ սրանք գիտե՞ն, որ տղաները գնում էին կռվելու եւ զոհվելու, որովհետեւ կարծում էին, թե թիկունքին ունեն Հայրենիք ու պետություն, որը իրենց մասին հոգ կտանի ամեն պարագայում։ Իսկ սրանք տղաների կյանքի գնով պահածը մետր առ մետր թուրքին են հանձնում գաղտնի համաձայնագրերով։
Իսկ այս վամպիրներին դեռ ինչքա՞ն արյուն է պետք, որ հագենա իշխանության իրենց ծարավը։