Նշվել է Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մեկնարկի ամսաթիվը


16:33 , 15 փետրվար, 2021

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի և Իրանի զինված ուժերի համատեղ ռազմածովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսում կմեկնարկեն փետրվարի 16-ին: Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է իրանական ԶՈՒ մամուլի ծառայությունը:

«Իրանի ու Ռուսաստանի ծովային անվտանգության գոտու զորավարժությունները կսկսվեն վաղը Հնդկական օվկիանոսի հյուսիսում»,- ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 12-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) ցամաքային ուժերը հաջողությամբ ավարտել են զորավարժությունները հարավարևմտյան Խուզեստան նահանգում: