Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռում կատարվել է նորապսակների օրհնության կարգ


19:04 , 14 փետրվար, 2021

Փետրվարի 14֊ին՝ Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում կատարվեց նորապսակների օրհնության կարգ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր օրհնությունն ու նվերները բաշխեց նորապսակ սարկավագներին և տաճարում ներկա նորապսակ զույգերին։