Աննա Հակոբյանը և Լենա Նազարյանն այցելել է պատերազմում զոհված Արշակ Տոնոյանի ընտանիքին


18:08 , 14 փետրվար, 2021

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել է պատերազմում զոհված Արշակ Տոնոյանի ընտանիքին: Այս մասին Հակոբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Արշակ Տոնոյանի ընտանիքին, Շիրակի մարզ, Անուշավան գյուղում։ Հերոսի դուստրը՝ Աննան, 3 ամսական է»,- գրել է Հակոբյանը և կցել լուսանկարներ: