Մոսկվայում առատ ձյան պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ. «Զվարթնոցը» հայտնել է Մոսկվա-Երեւան 2 չվերթի ուշացման մասին


13:06 , 13 փետրվար, 2021

News.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ, հաղորդում է ՄԿ-ը: 

Շերեմետեւո օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, Վնուկովո օդանավակայանում՝ 5 չվերթ, Դոմոդեվոյում՝ 36 չվերթ, երկու չվերթ չեղարկվել է, Ժուկովսկիում՝ չեղարկվել եւ հետաձգվել է մեկական չվերթ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում հաղորդվում է Մոսկվայից երկու չվերթի ուշացման մասին: Ըստ չվացուցակի մեկը պետք է ժամաներ ժամը 14:00-ից, սակայն հետաձգվել է 14:40, երկրորդը՝ 16:00-ին, հետաձգվել է 16:25: