Մենք ենք միակ մեղավորը, որ հայտնվեց Հայրենիքը հանձնելու նոր հուշագիրը


00:28 , 13 փետրվար, 2021
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլն ու իր պատգամավորները թաքնվել էին նկուղներում եւ բունկերներում։ Մեզ կեղծ սփոփենք, թե պատգամավորների շանտաժի, սահմանադարության բռնաբարության եւ թիկնապահների հաստ շերտի պատճառով չկարողացանք հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, բայց ինչո՞ւ թույլ տվեցինք, որ նա դուրս գա նկուղից։
Հենց այդ պատճառով էլ հայտնվեց Հայրենիքի դավաճանության նոր հուշագիրը։ Բունկերներից դուրս եկան եւ այդ պատճառով էլ նոր անբարոյականները չեն ամաչում ու նախարար են դառնում, անգամ ելույթներ ունենում, նրանց՝ բունկերներից դուրս գալու պատճառով է թուրքը պահանջում հանել Նժդեհի արձանը, իսկ իրենք էլ այնքան էլ լկտիացել, որ պահանջում են էլ իրենց չասել «Նիկոլ դավաճան»։
Ետ քշենք սրանց դեպի իրենց նկուղները։ Դավաճանները չպետք է իրավունք ունենան քայլել մեր քաղաքով, հայրենի հողը պետք է այրվի նրանց ոտքի տակ։