Ինչպես և ում միջոցով է Թուրքիան ներսից գրավում Հայաստանը


11:39 , 12 փետրվար, 2021
«Ղարաբաղից պրծնենք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվեն, լավ ապրենք» կարգախոսին սողացող տարբերակով փոխարինելու է գալիս «Սյունիքից պրծնենք, լավ ապրենք»–ը։
Ինչպես որ «խաղաղասիրական» կոդերով պատերազմ ու պարտություն բերեցին Արցախում, այնպես էլ նույնն անում են Հայաստանի մասով։ Մոլորոցնելու բանաձևը նույնն է՝ «Մենք խաղաղություն ենք ուզում»։
Ցավով պետք է արձանագրել, որ թուրքական պրոպագանդան, որը թաքնված է «արևմտամետ» քողի տակ, Հայաստանում շատ հզոր է աշխատում։ Հատկապես երբ թուրքամետ թեզերը քարոզվում են ՀՀ վարչապետի, նրա ընտանիքի անդամների, Նիկոլին կից նախարարների, պատգամավորների, օլիգարխների ու շարքային սրիկաների միջոցով։