Ջնջիլը վզին գցած են հետ տվել ու դա պատերազմից հետո. անհետ կորածի հայրը՝ դուրս բերված աճյունների մասին


14:23 , 11 փետրվար, 2021

News.am-ը գրում է.

Եթե այս ղեկավարությունը ինչ–որ քայլ կատարեր, այսօր էդ երեխեքը կարող էին ողջ եւ առողջ տունը լինեին, ոչ մի բան չարեցին, թուրքերը գտան, սպանեցին, ամեն ինչ արեցին, բերեցին, ասացին՝ առեք ձեր երեխեքին։  Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազար Արսեն Ղուկասյանը։

«Իրենց խնդրում ենք, որ անեն, բայց էլի չի արվում, մենք ենք գանցել, քանի սպայի, զինվորի մենք ենք  զորամասերից գտել, որ այսօրվա դրությամբ՝ արեք, արեք, բայց հասկանում ենք, որ մարմիններն այնքան են պակասել, նույնիսկ մարմիններ էլ չկան»,– ասաց նա։

Պատկան մարմինների աշխատանքից դժգոհող անհետ կորածի հարազատն ասաց.

«Պատերազմից հետո՝ նոյեմբերի 23–ին Հարութ Կարախանյանը զանգում, ասում է, որ այս ինչ տեղում այսքան երեխա կա, երեխեքը անգ են տալիս, կապ են ստեղծում, ասում են՝ ստեղ ենք, օգնություն են խնդրում, չկա օգնություն, այդ խմբի երեխեքից մոտ 30 թարմ խփված մարմին են մեզ տվել։ Ջնջիլը վզին գցած են հետ տվել ու դա պատերազմից հետո, եթե այս ղեկավարությունը ինչ–որ քայլ կատարեր, այսօր էդ երեխեքը կարող էին ողջ եւ առողջ տունը լինեին, ոչ մի բան չարեցին, թուրքերը գտան, սպանեցին, ամեն ինչ արեցին, բերեցին, ասացին՝ առեք ձեր երեխեքին»։