News.am-ը գրում է.
Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի անձնական զուգարանակոնքի նստարանը, որ նրա լոգասենյակից են գողացել, ԱՄՆ-ում վաճառել են ավելի քան 18 000 դոլարով, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Alexander Auctions աճուրդի տան աշխատակիցները ենթադրում էին, որ լոտը 15 000 դոլարով կվաճառվի՝ նախնական 5000 դոլար արժեքի դեպքում: Սակայն Մերիլենդ նահանգի Չեսափիք Սիթիի սակարկումներում ի վերջո հաղթել է անանուն գնորդը, ով 18 750 դոլար է առաջարկել կափարիչով փայտե աթոռակի համար: