Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ հայը Հայաստանում ճանապարհ է փակում, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի մեր գերիներին. Վիտալի Մանգասարյան


02:35 , 11 փետրվար, 2021
Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀԱՅԸ Հայաստանում ճանապարհ է փակում, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի մեր գերիներին։
Հասկանում եք դա ի ՞նչ է նշանակում , ինչի ՞ց է գալիս , ո ՞վ է այդ ամենի թիվ մեկ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ եւ թիվ մեկ ՄԵՂԱՎՈՐԸ ։
Ու ՞ մ ապիկարության պատճառով է , որ ՀԱՅԸ ստիպված է Հայաստանում փողոց փակել , հույս ունենալով, որ քնած մարդուն սպանած հանցագործին ազգային հերոսի կոչում տված, հիվանդանոցներ ռմբակոծած, հազարավոր երեխաներին անտուն թողած «կիրթ» եւ «կառուցողական» Ալիեւը վերադարձնի իրենց երեխաներին։
Գործող իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ իրենք ոչ մի խնդիր չեն կարող լուծել, առավել եւս գերիների հետ կապված դժվար հարցը, ուստի իրենցից նման բան պահանջելը գործնականում անիմաստ է ։