Հակոբ Արշակյանն ասում է՝ «հայկական ԱԹՍ-ները չեն զիջում շուկայում հայտնիներին...». մեր էսօրվա վիճակը նաև սրանց լոպազության արդյունքն է


13:32 , 10 փետրվար, 2021
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասել է, որ վերջին 20 տարում ռազմարդյունաբերության ոլորտը չի գրանցել նման հաջողություններ։ Հետո հավելել է, որ հայկական արտադրության հարվածային անօդաչու սարքերը արդեն անցնում են պետական փորձարկումներ, իսկ վերջում էլ եզրափակել է, որ հայկական ԱԹՍ-ները չեն զիջում շուկայում հայտնիներին...
Ես լինեի էսքանով չէի սահմանափակվի, վրից դաբավկա կանեի, որ իրականում բայրաքթարների համար հայկական աթսներն են հիմք ծառայել ու ընդհանրապես, Իսրայելը ոտ ու ձեռ ա ընկել, որ մենք մեր տեխնոլոգիաները իրանց վաճառենք։ Մուտիտ տակ մուտիտ, ինչի եք ձեզ նեղություն տալիս ու մինչև վերջ էշ-էշ դուրս չեք տալիս։
Հակոբը գլուխ գովալու ընթացքում մոռացավ պատմել, թե հայկական արտադրության մինայմոտի սնարդյադները ինչ հաճակախանությամբ էին պայթում մեր իսկ դիրքերում, ականանետից դեռ դուրս չեկած ու քանի վիրավոր ու զոհ ունենք հայկական արտադրության բռակ արկերի հետևանքով։
Հիշեք, մեր էսօրվա վիճակը նաև սրանց լոպազության արդյունքն է։