«Աղջիկս հրեական անուն կունենա, տղայիս կկոչեմ իր պապիկի անունով». 20 փաստ Սիլվի Բարկովայի մասին


13:49 , 10 փետրվար, 2021

NEWS.am STYLE-ը գրում է.

Դերասանուհի Սիլվի Բարկովան իր հարցազրույցներում միշտ անկեղծ է՝ խոսում է, ինչպես աշխատանքի, այնպես էլ` անձնական կյանքի, ամուսնու ու Հնդկաստանում իր առօրյայի մասին: NEWS.am STYLE-ի` «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում փորձել ենք պարզել ավելին դերասանուհու նախասիրությունների մասին:

Սիլվի, առավոտդ սկսվում է...

Աղոթքով:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Առանց ջրի չեմ պատկերացնում:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Խաշ, խաշլամա…

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 156 սմ, քաշս մի փոքր ավելացել է՝ 57 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Ես տրամադրության մարդ եմ, հետեւաբար՝ ստաբիլ սովորություններ չունեմ:

Հատկանիշներ/բնավորության գծեր, որոնք ձեռք ես բերել Հնդկաստանում:

Համբերություն:

Ինչպե՞ս է քեզ դիմում ամուսինդ:

Ջան, ինչը Հնդկաստանում նշանակում է «հոգիս», «կյանքս»:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Օմալոֆոբիա (ծիծաղում է):

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Չեմ հիշում, երեւի՝ չեմ արել:

Ամենախենթ քայլը, որ քեզ համար արել է ամուսինդ:

Դեռ ժամանակ ունենք... (ժպտում է):

Օր, որը կցանկանայիր ջնջել քո կյանքից:

Տատիկիս նեղացնելու օրը...

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Աստծո խոսքը, իսկ վերջին շրջանում՝ Վարդան Ղուկասյանի եւ քաղաքագետների հարցազրույցները:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Շատ բաներ կան, բայց երբեք մի ասա երբեք: Չնայած՝ Աստված չանի... (ծիծաղում է):

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Դրամապանակս, դիմակ եւ բջջային հեռախոս:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Մանուշակա-երկնագույնա-բաց մոխարգույնը:

Ապագա փոքրիկներդ հայկական անուննե՞ր են ունենալու, թե՞ հնդկական:

Աղջիկս հրեական անուն կունենա (ես դա շատ վաղուց էի որոշել), տղայիս կկոչեմ իր պապիկի անունով:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Մեր երկրի վիճակից եմ ամեն օր նեղվում ու աղոթում, որ լավ լինի:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Ես իմ արտաքինը շատ եմ հավանում, ամեն բան իմ ճաշակով է (ծիծաղում է):

Ոչինչ չէիր փոխի արտաքինումդ:

Ոչինչ:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Յուրաքանչյուր հիմար հարց: