Նիկոլ Փաշինյանն այսօր չի մեկնում Մոսկվա


11:37 , 10 փետրվար, 2021

Aysor.am-ը գրում է. 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնում. կառավարությունում նրա՝ Մոսկվա կայանալիք այսօրվա այցի մասին մամուլից են տեղեկացել։

«Առաջին անգամ ենք տեղեկանում։ Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ մենք ժամանակին տեղեկատվություն ենք տրամադրում», - Aysor.am-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու է Մոսկվա, վաղը վերադառնալու է։