ՀՀ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է հանկարծամահ եղել


20:17 , 9 փետրվար, 2021
Փետրվարի 8-ին, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: