Մոսկվայի պինգվինների համար փրփուրային երեկույթ են կազմակերպել (Video)


02:46 , 9 փետրվար, 2021

Մոսկվայի կենդանաբանական այգու պինգվինների համար, այսպես ասած, խնջույք է կազմակերպվել՝ փրփուրային երեկույթ: Հաստատության աշխատակիցները պարզաբանել են, որ այդպիսով ցանկացել են հետաքրքրել թռչուններին և պայմաններ ստեղծել լրացուցիչ հաղորդակցության համար:

Instagram-ի կենդանաբանական այգու էջում նշվում է, որ պինգվինները որոշ ժամանակ հետևել են օճառի պղպջակներին: Այնուհետև սկսել են վազել  դրանց հետևից և պայթեցնել:

Հաստատության աշխատակիցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ օճառի պղպջակները թռչունների համար վտանգ չեն ներկայացնում: