Արքայական 10 ամենատարօրինակ քմահաճույքները


22:20 , 7 օգոստոս, 2013

Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ թագավորներ, որոնք տարբեր կարևորություն են ունեցել պատմության ընդհանուր հոսանքում: Ոմանք հիշվել են իրենց գործերով ու հաջողություններով, ոմանք` դաժանություններով ու ապաշնորհ կառավարմամբ, սակայն քիչ չեն նաև այնպիսի դեպքեր, երբ արքաները, բացի իրենց արքայական գործերից, հայտնի են եղել նաև իրենց տարօրինակ քմահաճույքներով:

10. Ցյանլուն կայսր

Մեր տասնյակը բացում է զգացմունքային չինացի կայսր Ցյանլունը, ով այնքան էր հուզվում պոեզիայից, որ մի օր չդիմացավ և հրամայեց մահապատժի ենթարկել բոլոր այն պոետներին, ովքեր տխուր աշխատություններ էին հեղինակում:

9. Բորիս Գոդունով

Կա ընդունված կարծրատիպ, որ քրիստոնեության ընդունումից հետո Ռուսաստանում սնահավատությունը տեղի տվեց, բայց դա այդպես չէ: Օրինակ` Բորիս Գոդունով ցարի հրամանով Ուգլիչյան եկեղեցական զանգին «պատժեցին» 1591 թվականին՝ կտրելով դրա «ականջները» և պոկելով դրա «լեզուն», որովհետև հենց այս զանգի ղողանջով էին ժողովրդին հայտնել արքայազն Դմիտրիի մահվան գույժը:

8. Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանով

1634 թվականի մեծ հրդեհից հետո Մոսկվայում կտրականապես արգելվեց ծխել: Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանովը որոշել էր, որ հենց ծխելն էր դարձել հրդեհի պատճառը, ուստի մահապատիժ էր սահմանել այս վնասակար սովորության նկատմամբ թուլություն ունեցող մարդկանց հանդեպ, եթե նրանք ձեռք չքաշեին ծխելուց:

7. Պետրոս Առաջին

Քչերը գիտեն, որ հենց Պետրոսն է հիմնել առաջին «Ամերիկյան բլրակները», իսկ ավելի ճիշտ` «Ռուսական բլրակները»: Հենց նրա հրամանով Ռուսաստանում կառուցվեց առաջին նման ատրակցիոնը, որն իրենից ներկայացնում էր 50 աստիճան անկյուն ունեցող 25 մետրանոց սառցե պատ, որից սահնակներով ներքև էին սլանում:

6. Պետրոս Մեծ

Նույն Պետրոս Առաջինն էլ հեղինակել է չմուշկների այն դիզայնը, որին մենք սովոր ենք այսօր՝ կոշիկի տակացուներին ամրացված երկաթյա սայրեր: Մինչ այդ սայրերն ամրացվում էին կոշիկներին գոտիներով ու պարաններով: Հետաքրքիր է չէ՞, արքայական քմահաճույքը բերեց նրան, որ այն ի վերջո դարձավ տարածված սպորտաձև:

5. Նիկոլայ 1-ին

Ռուսաստանի այս մի կայսրն էլ երաժշտություն չէր սիրում, ուստի գերազանց պատիժ էր համարում իր սպաների համար Գլինկայի օպերաները լսել ստիպելը:

4. Լյուդովիկոս 14-րդ

Արքաներից ավելի քմահաճ էին միայն թագուհիները, և այս առումով վառ օրինակ էր Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ արքայի կինը՝ մադամ Մենթնոնը, որի քմահաճությունների մասին լեգենդներ էին հյուսվում: Այսպես օրինակ, մի անգամ նա ամառվա կեսին հայտարարեց, որ շատ է ուզում սահնակով սահել, և արքան արքա չէր լինի, եթե չբավարարեր իր սիրելի կնոջ այս քմահաճույքը, ուստի արդեն հաջորդ օրը Ֆրանսիայի թագուհին ուրախությամբ սահում էր սահնակներով՝ շաքարավազից ու աղից պատրաստված արհեստական սահահրապարակում:

3. Եղիզաբեթ 1-ին

Դժվարանում եմ ասել, թե որքանով է չամուսնանալը համարվում քմահաճույք, բայց կարծում եմ` Անգլիայի Եղիզաբեթ 1-ին Թյուդորի դեպքում դա հենց քմահաճույք էր, որովհետև չնայած նրան, որ նրա ձեռքը խնդրում էին տարբեր տերությունների առաջնորդներ, Եղիզաբեթը մերժեց նրանց բոլորին և ի վերջո վաստակեց «Կույս թագուհի» մականունը:

2. Մսվատի 3-րդ

Թեև մեր օրերում որոշ մշակույթներում առկա բազմակնությամբ ոչ ոքի չես զարմացնի, բայց Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդը ռեկորդներ է սահմանում այս առումով: Նա ամեն տարի նոր կին է ընտրում իր համար և 2012 թվականի դրությամբ արդեն 16 կին ուներ: Թագավորի կնոջ ընտրությունը մի ամբողջ ծիսակատարություն է, որին մասնակցելու համար երկրի բոլոր ծայրերից ժամանում են տասնյակ կույսեր, որպեսզի թագավորի համար ծիսական պար կատարեն, և նա ընտրի նրանցից մեկնումեկին:

1. Մեսսալինա

Հռոմի կայսր Կլավդիոսի կինը՝ Մեսսալինան, հայտնի էր իր բուռն բնավորությամբ ու հեշտասիրությամբ: Նա անգամ ուներ սեփական հասարակաց տուն Հռոմում, որտեղ երբեմն ինքն էր տրվում մարմնական հաճույքներին՝ ձևանալով մարմնավաճառ: Հայտնի է մի դեպք, երբ նա մրցույթ է հայտարարել իր հասարակաց տանը, թե ով ավելի շատ տղամարդու կսպասարկի մեկ գիշերվա ընթացքում, և ինչպես կռահում եք, ինքն էլ ակտիվ մասնակցել է դրան: Ասում են` նա հաղթել է՝ մեկ գիշերվա մեջ քնելով 50 տղամարդու հետ, մինչդեռ նրա արդյունքին ամենամոտ ցուցանիշով պոռնիկը կարողացել է միայն 25 տղամարդու բավարարել: