Ոսկու եւ արծաթի գները տատանվում են դոլարի ամրապնդման վրա


16:09 , 8 փետրվար, 2021

News.am-ը գրում է.

Երկուշաբթի առավոտյան ոսկու եւ արծաթի գինը փոքր-ինչ տատանվում է առանց որեւէ դինամիկայի, վկայում են աճուրդների տվյալները: Դոլարի թանկացումը զսպում է մետաղների պահանջարկը, ընդ որում, գները հիմնականում կայուն են անցյալ շաբաթ գրանցված արծաթի գնի տատանման ֆոնին, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.01 տոկոսով կամ 0.1 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1812.9 դոլար: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.06 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 27.035 դոլար: Րոպեներ առաջ ցուցանիշը նվազում էր:

Աճուրդների ընթացքում դոլարի գինն իենի նկատմամբ ամրապնդվել է 0.12 տոկոսով: Դոլարը թանկանում է նաեւ եվրոյի եւ համաշխարհային հիմնական խոշոր արժույթների նկատմամբ: Դոլարի ամրապնդումը մետաղները, այդ թվում` ոսկին եւ արծաթը, պակաս մատչելի են դարձնում այն ներդրողների համար, ովքեր այլ արժույթներ ունեն:

Ոսկու գնանշումները շարունակում են նվազել երրորդ շաբաթն անընդմեջ, մինչդեռ նախորդ շաբաթվա տատանումից հետո արծաթի գինը կայունացել է: