«Ամենակարեւորը». Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկար է հրապարակել (Photo)


14:42 , 8 փետրվար, 2021

Style News.am-ը գրում է.

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու՝ Արեգի հետ։ Երիտասարդ մայրիկը բռնել է փոքրիկի ձեռքը, կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Կալիֆոռնիայում։ «Ամենակարեւորը»,- հրապարակման մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին։