Նոր Samsung սմարթֆոնները ճկուն էկրաններ կունենան. ե՞րբ կթողարկվեն դրանք


22:45 , 6 փետրվար, 2021

Samsung-ի ճկուն սմարթֆոնների հաջորդ սերունդը կթողարկվի արդեն այս տարվա՝ 2021-ի ամռանը։ Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է հեղինակավոր ինսայդեր IceUniverse-ը։

Խոսքը գնում է Galaxy Z Fold3 և Z Flip3 սմարթֆոնների մասին, որոնք կտարբերվեն իրենց ֆորմ-ֆակտորներով։ Եթե առաջինը բավականին մեծ և պլանշետ հիշեցնող արտաքին տեսք ունի, ապա նոր Z Flip-ը կունենա ճկուն էկրան և կծալվի։

Նորույթները հանրությանը կներկայացվեն 2021 թ. հուլիսին, այսինքն՝ ավելի վաղ, քան  նոր Galaxy Note-ը։ Սպասվում է, որ Galaxy Z Fold3-ն ու Z Flip3-ը կթողարկվեն Galaxy S21-ի ոճով։ Սմարթֆոնները, ամենայն հավանականությամբ, կունենան ակտիվ S Pen գրիչներ, 120 հերց լուսանկարների թարմացման հաճախականություն և Exynos 2100 պրոցեսոր։