«Իրավունք»․ Իշխող ՔՊԿ-ն և դեռևս վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին Ծաղկաձորում փակ հավաք կանցկացնեն
11:34 , 5 փետրվար, 2021
«Թվում է, թե օրենսդիրների թիվ մեկ քննարկման առարկան այս օրերին պետք է լիներ գերիների շուտափույթ վերադարձի, դեռևս չհստակեցված սահմանների հարցը և մի շարք այլ հետպատերազմյան ծառացած խնդիրների լուծումն ու խորհրդարանական դիվանագիտության ակտիացումը, բայց իրականությունը բոլորովին այլ է:
Իշխող խմբակցության պատգամավորներն այս օրերին ակտիվորեն զբաղված են քաղաքից դուրս գնալու տեխնիկական հարցերով, ինչն ակտիվորեն քննարկում են խորհրդարանական միջանցքներում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դեռևս վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կանցկացնեն փակ հավաք Ծաղկաձորում, որի օրակարգը զուտ ենթադրություններ են, բայցև ակնհայտ, որ որոշվելու է քաղաքական թիմի հետագա անելիքներն ու մարտավարությունը:
Պատգամավորները նախատեսում են Ծաղկաձորում մնալ գիշերակացով, իսկ որոշները հետաքրքրվում երեկոյի մանրամասներից՝ արդյոք նախատեսված են իրենց համար առանձին համարնե՞ր, թե՞ «պիժամո փարթի» է լինելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: