Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում


09:44 , 4 փետրվար, 2021
Հարգելի հայրենակիցներ.
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Ճարտար քաղաքներում, Մարտունու շրջանի Ծովատեղ և Կոլխոզաշեն գյուղերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
Ծառայությունը միաժամանակ հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911,101,112: