«Բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը կարևոր պաշտոնի կնշանակվի


01:56 , 3 փետրվար, 2021

Armlur.am-ը գրում է․

Երևանի ավագանին փետրվարի 9-ին կգումարի այս տարվա առաջին նիստը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկվել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Փաստորեն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկելու է խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի թեկնածությունը։ Այո, այո, նույն ինքը՝ «բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ– հատ ծամել բոլորի ականջները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ