2020-ին Հայաստանի ավելի քան 30 հազար քաղաքացի ստացել է ՌԴ անձնագիր


13:48 , 2 փետրվար, 2021

Panorama.am-ը գրում է.

2020 թվականին 656,3 հազար օտարերկրացի ստացել է  Ռուսաստանի քաղաքացիություն, ինչը բացարձակ ռեկորդ է առնվազն 2000 թվականից ի վեր: Ուսումնասիրելով ՆԳՆ միգրացիայի վիճակագրությունը՝ պարզել է FinExpertiza միջազգային աուդիտորական և խորհրդատվական ցանցի վերլուծական ծառայությունը:

Հայաստանի քաղաքացիները ՌԴ անձնագիր ստացած օտարերկրյա քաղաքացիների ցուցակում  4-րդն են. ՌԴ անձնագիր է ստացել 30,5 հազար հայ:

Առաջին տեղում Ուկրաինան է (409,5 հազար մարդ), երկրորդում ՝ Տաջիկստանը (63,4 հազար մարդ), երրորդում ՝ Ղազախստանը (43,4 հազար մարդ):

2019-ի համեմատ, գրեթե բոլոր հիմնական երկրների ներկայացուցիչները 2020-ին սկսել են ավելի հաճախ ռուսական անձնագրեր ստանալ: Միակ բացառությունը ղազախներն էին: Հայերի թիվն ավելավել է  27 տոկոսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: