Թուրքական Իզմիրի մի քանի թաղամաս հեղեղվել է հորդառատ անձրեւների հետեւանքով


13:18 , 2 փետրվար, 2021

News.am-ը գրում է.

Իզմիրի քաղաքային վարչակազմը երեքշաբթի բնակիչներին կոչ է արել առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ` բնակավայրի մի շարք թաղամասերում հորդառատ անձրեւների պատճառով:

«Խնդրում ենք առանց խիստ անհրաժեշտության փողոց դուրս չգալ եւ չօգտվել անձնական ավտոտրանսպորտից»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Թուրքիայի արեւմուտքում հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղվել են Իզմիրի մի քանի թաղամասերի, այդ թվում` Ալիագայի, Ֆոչայի եւ Դիկիլիի փողոցները: