ԿԳՄՍ նախարարը կրթության-գիտության ոլորտին նվիրված խնդիրների քննարկմանը փաստում է՝ շատ տաղանդավոր հայ գիտնականներ ճիշտ են անում, որ լավ վարձատրության համար գնում են երկրից․ Հովհաննես Ավետիսյան


01:51 , 2 փետրվար, 2021
2019-ին Գենտում դոկտորական էի ուզում անել: Պրոֆեսորը, որին հետաքրքրել էր լինել աշխատանքի ղեկավար, կանչեց, գնացի Գենտ հետը հանդիպման. Առաջարկեց դիմել մի ծրագրի (ֆինանսավորման), ինչը ենթադրում էր, որ պետք է մնայի առնվազն 4 տարի: Ասացի չէ, հեռակա եմ ուզում անել. Մտածում էի երկրից երկար ժամանակով չբացակայեմ: Հեռական չստացվեց, իրեն չհետաքրքրեց այդ տարբերակը:
Այսօր մեր երկրի անբարո ղեկավարի հավանաբար էլի ոչ բարվոք բարոյական արժեքներով ԿԳՄՍ նախարարը, ԱԺ ամբիոնում կրթության-գիտության ոլորտին նվիրված խնդիրների քննարկմանը ասում էր, որ շատ տաղանդավոր հայ գիտնականները ճիշտ են անում, որ լավ վարձատրության համար գնում են երկրից:
Չգիտեմ էլ արդեն ինչ ասեմ: Ուղեղս լեզվիս միայն հայհոյանք է ուղարկում սրանց հասցեին: