Իշխանությունը հանրությունից ադրբեջանցի զինծառայողների փոխանցումնը թաքցնելու, քողարկելու պատճառներ ունի․ Տիգրան Աբրահամյան


01:06 , 2 փետրվար, 2021
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, այսօր փոխանցվել են Ադրբեջանին։
ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ Վանք գյուղից Մաղավուզ են տեղափոխվել և ադրբեջանական կողմին հանձնվել 16 հիվանդներ (ադրբեջանցի)։
Պարզ հարց է առաջանում, ինչո՞ւ ենք այս մասին իմանում ՊՆ պաշտոնական կայքից։
Երկրորդ, Տեղ գյուղի հատվածում, ի՞նչ հանգամանքներում են հայտնվել, ապա ձերբակալվել 2 ադրբեջանցի զինծառայողները։
Երրորդ, ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին այն պարագայում, երբ մեր գերիների ու ռազմագերիների հայրենադարձման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում։
Չորրորդ, ի՞նչ 16 հիվանդ ադրբեջանցիների մասին է խոսքը, երբվանի՞ց և ինչո՞ւ են գտնվել Վանք գյուղում, ապա ի՞նչ հանգամանքներում են փոխանցվել Ադրբեջանին։
Հինգերորդ, ինչո՞ւ հայկական համապատասխան կառույցներն անհրաժեշտ տեղեկատվություն չեն փոխանցել։
Կարող ե՞նք ենթադրել, որ իշխանությունը հանրությունից թաքցնելու, քողարկելու պատճառներ ունի։ Միանշանակ։