Երկրից գնացողներից մի բան եմ խնդրում՝ գնալուց լուռ գնացեք, առանց աղմուկի. սա ցուցադրական ակցիա չի, սա գլուխ գովալու թեմա չի


14:28 , 1 փետրվար, 2021
«Զվարթնոց» օդանավակայանի խայտառակության կադրերն եմ նայում։ Իսպանական ամոթը խեղդում ա։ Էլ «փոշմանել եմ, որ եկել եմ», էլ՝ «շնից ծնված ըլնեմ, կտամ կամպյուտերը կջարդեմ»... ու սենց կիլդիմ մենակ էն պատճառով, որ ինչ-ինչ խնդիրների պատճառով չեն կարողանում լքել Հայաստանը...
Անկեղծ եմ ասում՝ ես ոչ մեկին չեմ մեղադրում երկիրն էս վիճակում թողնելու ու գնալու համար։ Դեռ մի բան էլ բարի թռիչք եմ մաղթում։ Ուղղակի մի բան եմ խնդրում՝ գնալուց լուռ գնացեք, առանց էս աղմուկի։ Սա ցուցադրական ակցիա չի, սա գլուխ գովալու թեմա չի։
Հա, ու մի բան էլ՝ ախպոր պես, գնալուց 2 տարի հետո լայվ չմտնեք ու ըտեղից ստեղ մեզ ապրել չսովորեցնեք։ Մեր գլենդելահայերը մեզ լրիվ հերիք են։