Թուրքերը հեղաշրջում են ուզում իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում․ Իրինա Դանիելյան


22:28 , 31 հունվար, 2021
Ինչպես մի քանի ընկերներով կանխատեսել էինք, թուրքերը հեղաշրջում են ուզում իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում։
Քանի որ Ռուսաստանը բազմազգ և բազմադավան երկիր է, թուրքերը իրենց գործակալներին գցում են թյուրքական շրջաններ՝ դրանով իսկ փորձելով լարվածություն ստեղծել անմիջապես Ռուսաստանի տարածքում, բայց ամենամեծ ներդրումը արել են Նավալնիի վրա։
Թուրքերը հենց այնպես չէ, որ ներդրում են կատարել Նավալնիի վրա, դրանից ամենաշատը մեր երկիրն է տուժելու, ցանկացած ապակայունացում մեր ռազմավար դաշնակցի երկրում, մեր երկիրը մազից է պակաս լինելու վերջնական կոտորվելուց։
Հույս ունեմ, ռուսական պատկան մարմինները քաջատեղյակ են թուրքական հատուկ ծառայությունների ծրագրերից և անհապաղ հակաքայլեր կձեռնարկեն: