Ադրբեջանը զավթած տարածքներում տեղական գործադիր մարմիններ է ձևավորում


13:18 , 30 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է. 

Ադրբեջանն իր հսկողության տակ հայտնված Արցախի հարակից տարածքներում սկսել է տեղական գործադիր և այլ պետական մարմինների կառույցներ ձևավորումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հաղորդել են հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կենտրոնական, տեղական գործադիր և այլ պետական մարմինները պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին առաջարկություններ ներկայացնեն դրա համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հրամանագրի մեջ։